Կենսական նշանակության հարց. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«2020 թ․ հոկտեմբերի 26-ին «Փրայմը» լուր էր տարածել, թե ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս թուրքական «Աքքույու» ԱԷԿ նախագծային ընկերությունից: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի։ Օրեր առաջ «Ռոսիա» հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը կտան «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Այսպիսով, թուրքական Մերսին նահանգում, Միջերկրական ծովի ափին, 4 էներգաբլոկներով եւ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շահագործումը նախատեսվում է մինչեւ 2023 թ.։
Ի՞նչ կատարվեց այս ամիսների ընթացքում։ Սա մեզ հետաքրքրում է այն համապատկերում, որ Թուրքիան ուզում է ունենալ ատոմակայան, ընդ որում, ոչ միայն մեկը, եւ փակել տալ հայկական ատոմակայանը։ Համենայնդեպս, Անկարան տարիներ շարունակ միջազգային հարթակները բաց չի թողնում՝ հայկական ատոմակայանի փակման հարցով անհեթեթ ինչ-որ թեզեր ու «պնդումներ» առաջ քաշելու համար։
Թուրքիան իր քայլն անում է ատոմային էներգետիկա ունենալու, մենք պետք է արագ զարգացնենք մեր ունեցածը: Մենք հզոր դպրոց ունենք ոլորտում, անգամ 6.5 տարվա կանգից հետո ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու փորձ ունենք: Չշարունակել այս ոլորտում առաջընթացը, մեղմ ասած, անմտություն կլինի, իսկ իրականում՝ ոչ ճիշտ քայլ մեր երկրի կողմից…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ