Ֆրասիայում 11-ամյա տղան սպառնացել է գլխատել կոմունայի քաղաքապետին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 11-ամյա մի տղայի՝ քաղաքապետ Ալեքսանդր Վենսանդեին գլխատելու սպառնալիքների պատճառով: Այդ մասին գրում է Lyonmag- ը:
Դատախազության տվյալներով՝ տղան հինգ հոգուց բաղկացած մի խմբի մեջ է եղել, որոնք շենքերի պատերին սպառնալիքներ էին գրում Վենսանդեի և ոստիկանության հասցեին: Վենսանդեն Facebook- ում հրապարակել է այս սպառնալիքներից մեկը, որում ասվում էր, որ կկտրեն քաղաքապետի գլուխը, իսկ քաղաքապետարանը կայրեն:
«Հաշվի առնելով նրա տարիքը՝ անչափահասը քրեական պատասխանատվության կենթարկվի այլընտրանքային պատժի՝ երիտասարդների դատական պաշտպանության համար սահմանված քրեական փոխհատուցման տեսքով», – ասել է Լիոնի դատախազ Նիկոլյա Ժակեն:
Կարծիքներ