Ուկրաինայում ստվերային նախագահ է հայտնվել
Կիևցի քաղաքագետ Միխայիլ Բասարաբը գաղտնազերծել է Ուկրաինայի «գորշ կարդինալի» ինքնությունը:
«Երկրում հայտնվել է ստվերային նախագահ՝ Անդրեյ Երմակը: Այս դուետը (նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա գրասենյակի ղեկավարը) ցուցադրաբար ամրապնդում է իշխանությունը», – ասել է նա «Kraina» ամսագրին տված հարցազրույցում:
Բասարաբի խոսքով ՝ վերջերս պետության ղեկավարը սկսել է շատ ավելի կոշտ գործել, Զելենսկին ու Երմակը ծրագրում են ավտորիտար ռեժիմ հաստատել Կիևում:
Ամբողջ իշխանությունը զավթելու համար նախագահը և նրա օգնականը պաշտոնանկ արեցին ներքին գործերի ազդեցիկ նախարար Արսեն Ավակովին, և այժմ նրանք մտադիր են պաշտոնից հեռացնել Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովին, պնդում է Բասարաբը:
Ավակովը 2014 թվականից ղեկավարում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ 2021 թվականի հուլիսի կեսերին նա հեռացել է պաշտոնից։ Ինչպես բացատրել է ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն, դա արվել է Զելենսկու խնդրանքով:
Կարծիքներ