2-ի առողջական վիճակը կայուն ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության. մանրամասներ ավտոբուսի վթարից տուժածների մասին

2-ի առողջական վիճակը կայուն ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության. մանրամասներ ավտոբուսի վթարից տուժածների մասին

Հերացի փողոցում  առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ է հոսպիտալացվել 18 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը՝ միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ՃՏՊ:

Ավելի ուշ պարզվել էր, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև՝ կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Բախման հետևանքով 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում