ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

ԼՂ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում մինչ ադրբեջանական հարձակումը բնակվում էր 76 մարդ:

Նրանցից 5–ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։

ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակել է զոհերի անունները. նրանցից 3-ը երեխաներ են` Նվեր Ղազարյան, Միքայել Ղազարյան և Դավիթ Ալեքսանյան։

Նշենք, որ 8-ամյա Նվերն այն տղան է, որի լուսանկարը վերջին օրերին ակտիվ տարածվում էր՝ երեխայից որևէ լուր ստանալու հույսով: Մյուս երեխան՝ 10-ամյա Միքայելը, նրա եղբայրն է, երկուսն էլ սպանվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում