Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
Ենթադրաբար հունվարին Սոֆիայում եւ Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանը լքելու մասին տարածվող տեղեկությունները և նշելով, որ այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։
«Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։
Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։
Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը, դրա արվեստային՝ հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։՝
Ցուցահանդեսը որը տեղի կունենա, ի դեպ, կներառի «հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք» խճանկարների շարքը, որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ՝ նշելով վերջին ֆեյք լուրերը, որոնց թվում նաև Աշոտ Փաշինյանի՝ Հայաստանը լքելու մասին տեղեկությունն է, պարզաբանել էր իրավիճակը:
Կարծիքներ