Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատարը

Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատարը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը սահել և թեքվել է, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մոտ 3 կմ քարշակել են «IVECO» մակնիշի կցորդիչով բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում