Մադրիդում թունավոր ձեթի համախտանիշից տուժած անձինք գրավել են «Պրադոյի» սրահներից մեկն ու սպառնում են ինքնասպան լինել

Մադրիդում թունավոր ձեթի համախտանիշից տուժած անձինք գրավել են «Պրադոյի» սրահներից մեկն ու սպառնում են ինքնասպան լինել

Մադրիդում 6 անձ գրավել է «Պրադո» թանագարանի սրահներից մեկը, նրանք սպառնում են ինքնասպան լինել՝ դեղահաբեր ընդունելով, եթե երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջը:

Ինչպես տեղեկացնում է 20minutos.es-ը, նրանք պահանջում են, որ վարչապետը համաձայնի մինչև ամսվա վերջ հանդիպել իրենց ներկայացնող միության հետ: Խոսքն այսպես կոչված՝ թունավոր ձեթի համախտանիշից տուժած մարդկանց մասին է: Տվյալ համախտանիշն առաջացել է 1981 թվականին հիվանդության տարածման հետևանքով, երբ Իսպանիայում կանճրակի (ռեփսի) ձեթից զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Այն ժամանակ միավորման ներկայացուցիչների խոսքով՝ կարող էր մոտ 4000 մարդ մահանալ:

Ակցիայի մասնակիցները գտնվում են թանգարանի՝ Դիեոգո Վելասկեսի գործերին նվիրված բաժնում:

1981 թվականին Մադրիդի հիվանդանոցները լցվել էին կանճրակի ձեթի օգտագործման հետևանքով թունավորված մարդկանցով: Նրանցից շատերն ապրելիս են եղել աղքատ թաղամասերում և սննդի մեջ կանճրակի ձեթ են օգտագործել, որն, ինչպես պարզվել է, կեղծված է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում