Բայդենը կրկին վրիպում է թույլ տվել՝ Հարիսին անվանելով Միացյալ Նահանգների նախագահ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակային ելույթի ժամանակ հերթական վրիպումն է թույլ տվել: 78-ամյա պետության ղեկավարը փոխնախագահ Քամալա Հարիսին Միացյալ Նահանգների նախագահ է անվանել: Սա արդեն Բայդենի առաջին վրիպումը չէ:
«Երբ նախագահ Հարիսն ու ես…», – ասել է Բայդենը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի հաջողության մասին:
Ինչպես նշել է Fox News-ը, Բայդենը նախկինում էլ է նման վրիպումներ թույլ տվել: Մասնավորապես, դեռ 2019թ.-ի հուլիսին, սենատոր Քորի Բուքերի հետ բանավեճի ժամանակ, նա նրան նախագահ է անվանել:
Ընդ որում, 2020թ.-ի նոյեմբերի սկզբին Բայդենը մի քանի սխալ է թույլ տվել իր ընտանիքի անդամներին ներկայացնելիս:
Կարծիքներ