Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից գրություն ենք ստացել՝ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ առայժմ իրենց որոշման մասին ԲՀԿ-ին չեն հայտնել: Իսկ թե որն է այս առումով իրենց տեսակետը, Մարուքյանը նշեց. «Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից, որովհետև մենք ենք առաջին անգամ խոսել այդ հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Կարող եք նայել, դեռ մեկ ամիս առաջ մենք այդ մասին ասել ենք»: Իսկ եթե ԲՀԿ-ն չհամաձայնի այդ պայմանին, Մարուքյանի խոսքով՝ էլի կարող են հարցը քննարկել, սակայն ինքը կարծում է, որ արդար կլինի, որպեսզի այդ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը: Նա շեշտեց, որ ԱԺ երկու քննիչ հանձնաժողով ղեկավարում են ԲՀԿ-ականները, մնացածը՝ իշխող ուժից են: Մանրամասները՝ տեսանյութում:


Հետևեք մեզ նաև Տելեգրամում