Հրդեհ Գառնի գյուղում

Հրդեհ Գառնի գյուղում

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկի (մոտ 250 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ և տանը կից ավտոտնակի (30 քմ) և անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում