Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը, հետևաբար Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ, կշարունակի մնալ կալանավորված։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021 թվականի դեկտեմբերից։
Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու հոդվածներով։
Մամիկոն Ասլանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Կարծիքներ