Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։
Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 թվականից ի վեր:
Կարծիքներ