Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Հովրեյթերը կարծիք է հայտնել, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը բխում է հենց ԵՄ-ի անվտանգության քաղաքականության շահերից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է «Կանաչները Բունդեսթագում» X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
«Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան երկրների, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության շահերից, այլ նաև մեր իսկ անվտանգության քաղաքականության շահերից»,- գրել է նա։
Կարծիքներ