Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները  ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:

Պարզվել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։ 

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը: Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում