Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Գյումրիի «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի ՍՔԱՅ ակումբի մասնակիցներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Գյումրիի «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի ՍՔԱՅ ակումբի մասնակիցներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Գյումրիի «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի ՍՔԱՅ ակումբի մասնակիցներին։

Պատանի բնապահպանները նախարարի տեղակալին են ներկայացրել «0 պլաստիկ» նախաձեռնությունը։ Նախաձեռնության նպատակն է՝ նվազեցնել պլաստիկե շշերի քանակը, նվազեցնել օդի աղտոտվածությունը և վերամշակել պլաստիկե շշերը։

Նախարարի տեղակալը ողջունել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության համար։

Հաշվի առնելով գլոբալ բնապահպանական մարտահրավերները և առողջ վարքագծի փոփոխման միտումները, այսօր առաջնային կարևորություն ունեն և հետզհետե ավելի ու ավելի հրատապ են դառնում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերն ու միջոցառումները։

«Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում քաղաքականության ու անելիքների պլանավորման ժամանակ երիտասարդների ներգրավումը չափազանց կարևոր դեր է կատարում այդ գործընթացների արդյունավետության բարձրացման գործում,-նշել է նախարարի տեղակալը և ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է էկոկրթական միջավայրի բարելավման ուղղությամբ,- էկոկրթությունը բնապահպանական կառավարման առանցքային բաղադրիչ է, որը պետք է սկսվի նախադպրոցական հաստատությունից, շարունակվի բարձրագույն ուսումնական հաստատություններում և կրի շարունակական բնույթ»։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել ներկայացված ծրագիրը և աջակցել դրա կյանքի կոչմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում