Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 5 դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21525 քաղաքացու հետազոտություն, որից 3553-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ