Եռաբլուրը հիմնադրած, Մարտի 1-ի գիշերը հանգիստ քնած․ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր Պետրոսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ կապված Ժուռնալիստների միության հայտարարությունը ողջունելու հետ։
«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած և լրագրողների հազիվ 7-8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի և ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած և նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի և ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ Մարտի 1-ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի և Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լևոն Տեր-Պետրոսյանը (շարունակիր ինքդ)»,- գրել է նա:


Կարծիքներ