ԿԳՄՍ նախարարությունը հերքում Է իր աշխատակիցների՝ քաղաքական ակցիաներին մասնակցելու մասին լուրերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հերքում է համացանցում և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատման սպառնալիքով ստիպում են մասնակցել քաղաքական ակցիաների:
Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեկ և այսօր մամուլում ու սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպում են մասնակցել քաղաքական ակցիաների։ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ապատեղեկատվության նմանօրինակ դրսևորումները և հայտարարում, որ դրանք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ կեղծ լուրեր տարածելը ոչ միայն չեն նպաստում հասարակության շրջանում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլև առավել սրում են առկա լարվածությունը»:
Նախարարությունը լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց։
Կարծիքներ