Մենք միասնական ենք հաղթելու ու կերտելու մեր վաղվա Հզոր ու Միացյալ Հայաստանը
Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Ֆրանսիայի Հայ Բժիշկների Միության Լիոնի մասնաճյուղի մեր ընկերների կողմից կազմակերպված հրաժեշտի ընթրիքին էինք և հաջորդ օրը վերադառնում էի։ Վերադառնում էի նոր գիտելիքներով ու փորձով՝ իշնորհիվ մեր հայրենակիցներ Արամ Ղազարյանի,
Armen Atmajian- ի և մեր ազգի լավ բարեկամ Թոմա Գալևիչի, բայց առավել հոգեպես լիցքավորված էի նրանց մարդկային ու ջերմ վերաբերմունքից։ Իսկ այդ ամենը հնարավոր դարձավ լավ ընկեր ու նվիրյալ հայորդի
Hampar Kayayan-ի ու UMAF-Lyon-ի մեր եղբայրների ջանքերով։ Այդ օրը բոլորս լիահույս էինք, որ մեր միասնականությամբ կկարողանանք հզորացնել մեր երկիրն ու պետականության հիմքերը, որ էլ չեն լինելու նոր զոհեր ու վիրավորներ, և որ մեր միասնականության քայլերն ուղղված են լինելու ավելի խաղաղ պայմաններում մեր հին վերքերը բուժելուն։ Ցավոք մենք կրկին կանգնեցինք այս հումանիտար աղետի առաջ ու մեր եղբայրները հերթական անգամ միացան մեր համազգային բռունցքին։ Այս 32 արկղ դեղորայքը, սայլակներն ու քայլակները և տարբեր պարագաներն ուղարկվեցին UMAF-Lyon-ի մեր ընկերների ջանքերով։
Նույն օրը մեր կենտրոնին օգնություն էին ուղարկել նաև Շվեյցարիայի մեր հայրենակիցները Swiss-Armenian humanitarian aid։
Այս երկու աջակցության նախաձեռնությունները եկան կրկին անգամ փաստելու, որ մենք հենց այսպես միասնական ենք հաղթելու ու կերտելու մեր վաղվա Հզոր ու Միացյալ Հայաստանը՝ մեր օրինակով։
Ինչպես նաև հատուկ շնորհակալություն Ազնավուր հիմնադրամին (Aznavour foundation)։
Կարծիքներ