Apple Watch-ի օգտատերերը դատի են տվել ընկերությանը ստացած վնասվածքների պատճառով

Apple Watch-ի օգտատերերը դատի են տվել ընկերությանը ստացած վնասվածքների պատճառով

Apple Watch-ի օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել ընկերության դեմ՝ անսարք մարտկոցի պատճառով, որը կարող է վնասել այն օգտագործողին, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Appleinsider-ը:

Ըստ հայցվորների՝ բոլոր ժամացույցները, բացառությամբ Apple Watch Series 7-ի, ուռած մարտկոց ունեն. արդյունքում էկրանը վնասվում է, իսկ սարքի տերերը վնասվածքներ են ստանում։ Օգտատերերը վստահեցնում են, որ խելացի ժամացույցների խափանումը տեղի է ունենում ընկերության՝ անվտանգության միջոցներն անտեսելու, այլ ոչ թե սխալ օգտագործման պատճառով։ Արտադրողները պարզապես բավականաչափ տեղ չեն թողել ժամացույցի ներսում, ասում են նրանք։ Հայցվորները ցանկանում են, որպեսզի ընկերությունը հրապարակայնորեն ճանաչի ժամացույցի թերությունները եւ փոխհատուցի բոլորին վնասները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում