Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:
Այս մասինհայտնում է թուրքական yenisafak.com-ը:
«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա», - Haber Global- ին տված հարցազրույցում նշել է Քալընը:
«Խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի նաև Հայաստանի տնտեսությանը: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենահարմար մոտեցումն է», - համոզմունք է հայտնել թուրք պաշտոնյան:
Քալընը նաև նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրվի, և եթե տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, լուծվեն, ապա այս գործընթացը կարագանա:
«Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն այժմ ավարտված է», - եզրափակել է Քալընը:
Կարծիքներ