«Մայրիկ» ֆիլմում բոլոր տեսարանները փառահեղ են,իսկապես,նայում եմ ու հպարտանում,որ ֆիլմում ՊԱՏԿԵՐՎԱԾ հայի սերունդ եմ. Տաթև Հովակիմյան

«Մայրիկ» ֆիլմում բոլոր տեսարանները փառահեղ են,իսկապես,նայում եմ ու հպարտանում,որ ֆիլմում ՊԱՏԿԵՐՎԱԾ հայի սերունդ եմ.  Տաթև Հովակիմյան

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

««Մայրիկ» ֆիլմում բոլոր տեսարանները փառահեղ են,իսկապես,նայում եմ ու հպարտանում,որ ֆիլմում ՊԱՏԿԵՐՎԱԾ հայի սերունդ եմ...
Մի քանի հարց ունեմ, հայկական աղբ նկարողներին,որոնցից շատերը դեմ են «թրքացմանը» (ձեզ ասեմ,դուք վաղուց թրքացած եք  ձեր նկարածներով ու դեգրադացրել եք ազգի կեսին):
Հարցը՝
Մի հրաշալի դրվագ կա,որտեղ փեսացուի հետ հանդիպման են տանում երիտասարդ ու գեղեցիկ մորաքրոջը ,որտեղ ենթադրյալ փեսացուն սկսում է պատմել իր «զամոկների» մեխանիզմի մասին,դատարկ ու հիմար զրույցների ընթացքում ,աղջիկը հիշում է իր Հայ փեսացուին (ֆիլմում՝ Սերժ Ավետիքյան)ով նվիրում է նրան ԳԻՐՔ իրենց տան այգում,որտեղ լիքը վարդեր են,թե Կինը թե տղամարդը ՝ճաշակով ,էսթետիկ,կոկիկ հագնված...(տղամարդուն գաղթի ճանապարհին սպանել են թուրքերը՝ինչպես պարզ է դառնում ֆիլմի ընթացքում,ում մեկ րոպե ենք տեսնում էկրաններին,բայց ամբողջ ֆիլմի ընթացքում հիշում ենք Հայ տղամարդու պատկերը ու ցավում...
Ահա մի այսպիսի փառահեղ դրվագին փոխարինելու ա գալիս ՝հայկական սերիալներում, նույն հայ տղան,սիրած աղջկան ասում ա.՝
-Նստի մաշնեն ,ես քեզ կասեմ:
Հ.Գ Ես երազում եմ,որ մեր երեխաների երազանքների հերոսներն էլ լինեն մայրիկ ֆիլմի ՝կանայք,հայրը ու Ազատը...
Հ.Գ Ես Գրիգիս ծնվելուց հետո,ինչ դարձա մորաքույր,ամեն պահի,աչքիս առաջ ֆիլմի մորաքույրերի օրիանակն ա:
Երբ Գայանեն ամբողջ այտերը այրում ա,Ազատին ցույց տալու համար,որ թրջոցները,որոնք դնելու են մեջքին «տաք չեն»»...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում