Գվարդիոլան առաջին 150 խաղից 111-ում հաղթել է և ԱՊԼ-ի ռեկորդ սահմանել
«Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Բորնմութին» ԱՊԼ-ի խաղում (2-1): Այս հաղթանակը «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար դարձել է 111-րդը՝ Անգլիայի առաջնությունում անցկացրած առաջին 150-ից:
Կատալոնացի մասնագետն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել. անցկացնելով 150 խաղ՝ նա 6 հաղթանակ ավելի է տարել, քան ցանկացած այլ մարզիչ:
Երկրորդ տեղում Ժոզե Մոուրինյուն է («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»)՝ 105 հաղթանակ, երրորդ տեղում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է (92), 4-րդում՝ ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը (90), 5-րդ տեղում՝ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը (85):
Կարծիքներ