«Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» հետ խաղում
ԱՊԼ 36-րդ տուրում «Արսենալը» ընդունել էր երկրի չեմպիոնությունը ժամանակից շուտ նվաճած «Լիվերպուլին» ու 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Սադիո Մանեն, ինչին ի պատասխան 12 րոպե անց Ալեքսանդր Լակազետը գրավեց մերսիսայդցիների դարպասը՝ 1-1։ Լոնդոնցիներին հաղթանակ պարգևեց առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Նելսոնի խփած գոլը։
Այս խաղից հետո լոնդոնցիները 10-րդ տեղում են։
Կարծիքներ