Շուշիում վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, որոնք պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։
«Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ