«Շատ եմ ամաչում». Ուիլ Սմիթը հրապարակավ ներողություն է խնդրել Քրիս Ռոքից
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը հրապարակավ ներողություն է խնդրել կատակերգու Քրիս Ռոքից, որին հարվածել էր «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
«Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել քեզանից, Քրիս, ես հունից դուրս եկա, և ես սխալ վարվեցի: Շատ եմ ամաչում։ Իմ գործողությունները չեն բնորոշում այն մարդուն, որը ես կցանկանայի լինել»,– գրել Է Սմիթը Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք` Ուիլ Սմիթը, որը երեկ «Օսկար» ստացավ «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ որոշեց պաշտպանել իր կնոջը և հարվածեց վարող Քրիս Ռոքին։ Վերջինս անհաջող կատակ էր արել Սմիթի կնոջ մասին։
Ավելի ուշ Ամերիկյան կինոակադեմիան հայտնեց, որ կուսումնասիրի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Կարծիքներ