ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, այնուհետ՝ Ադրբեջան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ Հայաստանում Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում