Հայտնի է՝ ինչ մեղադրանքով են ձերբակալվել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալն ու ևս մեկ պաշտոնյա
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- հավելեցին ՔԿ-ից:


Կարծիքներ