Եֆրեմովի գործով զբաղված ադրբեջանցի փաստաբան Փաշաևին մեկ տարով զրկել են փաստաբանի կարգավիճակից. tert.am
tert.am Հյուսիսային Օսիայի փաստաբանական պալատի խորհուրդն ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևին զրկել է փաստաբանի կարգավիճակից։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են ՌԴ փաստաբանների դաշնային պալատի մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 18-ին Հյուսիսային Օսիայի Հանրապետության փաստաբանական պալատի խորհուրդը, հերթական նիստում քննարկելով ՀՕՀ փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովի ՝ փաստաբան է.Մ. Փաշաևի գործողություններում կարգապահական զանցանքի առկայության մասին եզրակացությունը, որոշում է կայացրել նրան զրկել փաստաբանի կարգավիճակից»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Հյուսիսային Օսիայի փաստաբանական պալատի ղեկավար Մարկ Գագլոևը հստակեցրել է, որ Փաշաևը փաստաբանի կարգավիճակից զրկվել է 1 տարի ժամկետով։
ՌԴ փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն Փաշաևին փաստաբանի կարգավիճակից զրկելու որոշումը խելամիտ է անվանել՝ չբացառելով, որ խափանման միջոցի ընտրության որոշումը կարող է պայմանավորված լինել նաև այդ հարցի վերաբերյալ ՌԴ արդարադատության նախարարության վճռականությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արդարադատության նախարարությունը երկրի փաստաբանների պալատների տարածաշրջանային բաժանմունքներ է ներկայացրել հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովի գործով զբաղված Ալեքսանդր Դոբրովինսկիի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ինչպես նաև ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևին փաստաբանի կարգավիճակից զրկելու մասին առաջարկները:
«Հայտարարությունները պարունակում են փաստաբանական գործունեության և փաստաբանների մասնագիտական էթիկայի օրենսգրքի խախտումների նշաններ, ինչպես նաև փաստաբանի մասնագիտության կանոնների հանդեպ արհամարհական վերաբերմունք»,-նշվում էր գերատեսչության հայտարարության մեջ:
Կարծիքներ