Կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը կասեցնելու որոշում:
Այս արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն, բացակայել են անձնական սանիտարական գրքույկները:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Կարծիքներ