«Ֆորսաժի» հերոսներից մեկը հայտնել է, որ նկարահանումների ժամանակ այլևս իրական հրազեն չի օգտագործի

«Ֆորսաժի» հերոսներից մեկը հայտնել է, որ նկարահանումների ժամանակ այլևս իրական հրազեն չի օգտագործի

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը հայտարարել է, որ այլևս երբեք նկարահանումների ժամանակ իրական մարտական զենք չի օգտագործի:

«Կարող եմ խոսել Seven Bucks Productions կինոընկերությունների խմբի անունից: Մենք երբեք այլևս իրական զենք չենք կիրառի ցանկացած հեռուստատեսային շոուի ժաանակ կամ ֆիլմում»,- Корреспондент-ը մեջբերում է դերասանին:

Նման հայտարարությամբ  «Ֆորսաժ» ֆիլմաշարի հերոսը հանդես է եկել «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ վերջինիս արձակած կրակոցի հետևանքով մահացել է ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը:

Ջոնսոնի խոսքով՝ իր մասնակցությամբ տեսարաններում այսուհետ օգտագործվելու են ռետինե ատրճանակներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 214 հոլիվուդյան կինոօպերատորներ նկարահանման ժամանակ իրական հրազենի օգտագործման արգելքի մասին նախաձեռնություն են սկսել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում