«Նա կործանեց իմ կյանքը». Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իր խնամակալության գաղափարը եկել է մորից
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր սոցիալական ցանցերում գրել է, որ իր խնամակալության գաղափարն ի սկզբանե պատկանել էր մորը, ոչ թե հորը։ Այնուհետև երգչուհին ջնջել էր այս գրառումը։
2008 թվականից Բրիթնիի անձնական կյանքն ու ֆինանսական գործերը հիմնականում վերահսկում էր նրա հայրը՝ Ջեյմին, հենց նա էր ընկալվում որպես խնամակալության հաստատման գլխավոր նախաձեռնողը։ Այնուամենայնիվ, Instagram-ում իր գրառման մեջ 39-ամյա երգչուհին նշել է, որ դատարան դիմելու գաղափարը իր մոր ՝ Լիինն է։
«Մի բան, որ մարդիկ չեն գիտակցում, այն է, որ մայրս է հորս տվել այդ գաղափարը»,- նշում է Սփիրսը: «Ես երբեք չեմ վերադարձնի իմ կորցրած տարիները... Նա գաղտնի կործանեց իմ կյանքը»:
«Դու լավ գիտես, որ սա քո միտքն էր։ Հայրս այնքան խելացի չէ, որ նույնիսկ խնամակալության մասին մտածի։ Բայց այսօր ես ժպտում եմ՝ իմանալով, որ իմ առջև նոր կյանք է բացվում»,- հավելում է երգչուհին։
Բրիթնի Սփիրսի մայրը չի պատասխանել այս հայտարարությանը:
Գրառման հայտնվելուց մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ Բրիթնիի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, դատարանին խնդրել է անհապաղ դադարեցնել իր դստեր նկատմամբ խնամակալությունը։
Հունիսին Բրիթնի Սփիրսն անձամբ է ներկայացել դատարան: Այնուհետ Բրիթնին հայտարարել է, որ հայրը ստիպել է իրեն ուժեղ հարբեցող դեղամիջոցներ ընդունել, ստիպել է համերգներին հանդես գալ իր կամքին հակառակ, ինչպես նաև ստիպել է ներարգանդային պարույր օգտագործել, որպեսզի չկարողանա հղիանալ:
Վերջին հայտարարության մեջ փաստաբան Ջեյմի Սփիրսը նշում է. «Ճշմարտությունն այն է, որ 13 տարի առաջ Բրիթնիին խնամակալությունը անհրաժեշտություն էր պաշտպանված լինելու համար: Նրա կյանքը լիակատար քաոսի մեջ էր, ինչպես նաև նա հայտնվել էր էմոցիոնալ և ֆինանսական դժվարությունների մեջ »։
«Խնամակալության շնորհիվ Բրիթնին կարողացավ վերադառնալ կայուն կյանքի: Խնդիրը լուծված է և ժամանակն է, որ նա կրկին վերցնի իր կյանքը սեփական հսկողության տակ»,-նշվում է Ջեյմի Սփիրսի հայտարարության մեջ:
Կարծիքներ