Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ