Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին

Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի վերջին տուրի հայտացուցակը, որտեղ չկա Մխիթարյանի ազգանունը: «Գայլերի» հայտացուցակում ընդգրկված են` Լոպես, Բերտի, Բուր, Կարսդորպ, Ժեզուս, Սմոլինգ, Ֆասիո, Կումբուլա, Պերես, Կալաֆիորի, Վիլար, Դիավարա, Բովե, Միլանեսե, Տրիպի, Պեդրո, Մայորալ, Պերես, Բամբա, Չիերվո:

«Ռոմա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում