Երևանի քաղաքապետարանի սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակն անորոշ ժամանակով չի աշխատի. ուր պետք է դիմեն քաղաքացիները
Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակը հուլիսի 4-ի ժամը 15:00-ից անորոշ ժամանակով քաղաքացիներին չի սպասարկելու:
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, վերանորոգման ընթացքում սպասարկումն իրականացվելու է Փ. Բուզանդի 1/3 հասցեի քաղաքացիների սպասարկման գրասենյակում:
Կարծիքներ