Չինաստանը կարեւոր է համարում հարգել աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը
Չինաստանը կարեւոր է համարում հարգել աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և պաշտպանության օգտին, ինչպես նաև փաստացիորեն հետևում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս դիրքորոշումը հետևողական է և հստակ, այն հավասարապես վերաբերում է Ուկրաինային», - ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում:
Կարծիքներ