Արթիկում հնարավոր է նոր բժշկական կենտրոն կառուցվի, համայնքապետարանը խոստացել է հող տրամադրել. Արսեն Թորոսյան

Արթիկում հնարավոր է նոր բժշկական կենտրոն կառուցվի, համայնքապետարանը խոստացել է հող տրամադրել. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել են նաև Արթիկ խոշորացված համայնքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Արթիկում այցելել ենք զրոյից կառուցվող դպրոցի շինհրապարակ։ Նաև եղել ենք մեկ այլ դպրոցում, որտեղ կառավարության աջակցությամբ տանիքի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։

Այցելել ենք նաև Արթիկի բժշկական կենտրոն և խոսել հնարավոր նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Համայնքապետարանը խոստացել է, որ կլուծի հողի տրամադրման հարցը, որից հետո մենք կդիմենք կառավարությանը՝ նոր կառուցվող բժշկական կենտրոնների ցանկում ընգրկելու համար»,-ասված է գրառման մեջ։


Այցի ավարտին պատգամավորները հադիպել են Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  ու վարչական շրջանների ղեկավարների հետ, քննարկել  համայնքի խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում