Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Ապրիլի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում