Մյանմայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի

Մյանմայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի

Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների և ուժայինների միջև բախումների հետևանքով փետրվարի 1-ից մինչ օրս զոհվել է 598 մարդ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին նշվում է Մյանմայում քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության մեջ:

Ըստ ասոցիացիայի տվյալների՝ 2 հազար 847 մարդ բանտարկված է, 3 հազար 557-ին մեղադրանք է առաջադրվել: 481 անձի կալանավորելու որոշում կա: