Սինձո Աբեն հիվանդանոցում է․ ԶԼՄ

Սինձո Աբեն հիվանդանոցում է․ ԶԼՄ

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը  վկայակոչելով կառավարության իր  աղբյուրին,   Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հոսպիտալացվել է բուժհետազոտության նպատակով։

Մի բարձրաստիճան անձ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել համավարակի շրջանում աշխատանքի գերծանրաբեռնվածության պատճառով Ճապոնիայի վարչապետի հոգնածության կապակցությամբ։

Աբեն նախատեսում է Կեյո համալսարանի հիվանդանոցում հետազոտությունից հետո տուն վերադառնալ երկուշաբթի երեկոյան, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Հետազոտության պատճառների մասին չի հաղորդվում։

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ սա պլանային հետազոտություն է, եւ մտահոգություն առաջացնող ոչ մի բան չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում