«Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայի եզրափակիչում է
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է:
Գերմանական Քյոլ քաղաքում ընթացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում միմյանց հետ ուժերը չափեցին իսպանական «Սևիլիա»-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Իսպանացիները Սուսոյի և Լյուկ դե Յոնգի երկու գոլերի շնորհիվ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 2:1 հաշվով: «Կարմիր սատնաներից» միակ գնդակը խփեց Ֆերնանդեշը:
Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն իտալական «Ինտեր»-ը և ուկրաինական «Շախտյոր»-ը (Դոնեցկ): Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին:
Կարծիքներ