Սուրճի գինը հասել է հնգամյա առավելագույն նիշի
Արաբիկա տեսակի սուրճի համաշխարհային գները հունիսին հասել են հնգամյա առավելագույնի։ Դա կարող է ազդել վերջնական սպառողների վրա, գրում է The Wall Street Journal-ը։
Այսպիսով՝ արաբիկա տեսակի սուրճի հունիսյան արժեքը հասել է 2016 թվականից ի վեր ամենաբարձր նիշին։ Այս տեսակի սուրճի նյույորքյան ֆյուչերսները վերջին 3 ամսում աճել են ավելի քան 18 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 1․51 դոլարի։
Լոնդոնյան առևտրային հարթակում ռոբուստա տեսակի սուրճի գինը վերջին 3 ամսում բարձրացել է ավելի քան 30 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց հասնելով 1749 դոլարի, ինչը երկամյա առավելագույն ցուցանիշ է։
Թանկացման պատճառների շարքում փորձագետները նշում են Բրազիլիայւմ վերջին հարյուրամյակի ամենասաստիկ երաշտը, Կոլումբիայի ցույցերը և ծովային փոխադրումների արժեքի կտրուկ աճը։
Բացի այդ, ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ այս տարի, 2017 թվականից ի վեր առաջին անգամ, սուրճի սպառումը կգերազանցի արտադրությունը։
Հաշվարկվել է, որ 2021 թվականին կսպառվի 132 ֆունտ քաշով (մոտ 60 կգ) 165 մլն ստանդարտ պարկ՝ 8․1 մլն-ով ավելի, քան անցած տարի։ Իսկ համաշխարհային արտադրությունը կկրճատվի 164․8 մլն պարկ սուրճով։
Կարծիքներ