Հրդեհ իրաքյան COVID-հիվանդանոցում․ կա 54 զոհ
Իրաքի հարավային Դի-Կար նահանգի Էն-Նասիրիա քաղաքում գտնվող COVID-հիվանդանոցում բռնկված հրդեհը 54 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է RT-ի արաբական ծառայությունը՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահական դեպարտամենտին։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը հիվանդանոցում բռնկվել է թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով։ Հրշեջներին հաջողվել է տեղակայանցնել հրդեհը, սակայն որոշ հիվանդաներ նախկինի պես արգելափակված են մնում բուժհաստատությունում։
Հրդեհն «Իմամ Հուսեյն» հիվանդանոցում բռնկվել էր հուլիսի 12-ին։ Տարածաշրջանային առողջապահության նախարարությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմին ուղևորվել է դեպքի վայր։
Սա COVID-հիվանդանոցի առաջին հրդեհը չէ Իրաքում։ Ապրիլի վերջին հրդեհ էր բռնկվել Բաղդադի հարավ-արևելքում գտնվող «Իբն Խաթիբ» հիվանդանոցում։ Մահացել էր 82 մարդ։
Կարծիքներ