Վազգեն Թևանյանը չորրորդ փայլուն հաղթանակը տարավ. նա ևս նվաճում է Օլիմպիական ուղեգիր
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր չորրորդ հաղթանակն է տարել: 1/2 եզրափակչում նա 4-2 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին:
1/8 եզրափակչում Վազգենը 7-5 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին:
Այսպիսով՝ Վազգեն Թևանյանը նվաճում է Օլիմպիական խաղերի ուղեգիր և դուրս գալիս եզրափակիչ, որտեղ վաղը կմրցի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:
Կարծիքներ