«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր գործող չեմպիոն «Ալաշկերտին», գրում է armsport.am-ը։ Գունկոյի թիմը հերթական հաղթանակը տոնեց այս մրցաշրջանում: Տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով: Հաղթող թիմից աչքի ընկան Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման, իսկ «Ալաշկերտից» պատասխանել է Ժոզե Էմբալոն: «Արարատ-Արմենիան» անցկացրած 10 խաղում տոնել է 9 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան»  28 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Ալաշկերտը» 6 միավորով մնաց 9-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում