Ռոման ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ

Ռոման ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ

Ա Սերիայի 9-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Նապոլիին» ու ոչ-ոքի խաղաց։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ ամբողջ հանդիպման ընթացքում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները։

82-րդ րոպեին հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին։

«Նապոլին» 25 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 16 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում