Թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Սիրիայի Աֆրինի և Շահբայի շրջանները
Թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ հրդեհել են Սիրիայի Աֆրինի և Շահբայի շրջանների գյուղատնտեսական նշանակության տարածքներ։ Այս մասին հայտնում է Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը։
Քրդական խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Թուրքիայի հովանավորչությունը վայելող խմբավորումները և թուրքական իշխանությունները շարունակական հարձակումներ են գործում Աֆրինի և Շահբայի շրջանների վրա։
Հունիս ամսին այդ շրջաններում հետախուզական ինքնաթիռներ են շրջել և ռմբակոծել, ինչի արդյունքում մեծ հրդեհներ են բռնկվել, որոնք նյութական վնաս են հասցրել տեղի փախստականներին։
Կարծիքներ