ՌԴ Պետդուման հաստատեց Պուտինի վերընտրվելու իրավունքը

ՌԴ Պետդուման հաստատեց Պուտինի վերընտրվելու իրավունքը

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ հաստատել է նախագիծը, որով Վլադիմիր Պուտինին իրավունք է տրվել ևս երկու անգամ նախագահ ընտրվել՝ տեղեկացնում է euronews-ը:

Փաստաթղթում նշված է, որ պետության ղեկավար կարող է ընտրվել երկրի 35 տարեկանից բարձր քաղաքացին, որն օտարերկրյա քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն չի ունեցել և վերջին 25 տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Բացի դրանից՝ մեկ անձն այդ բարձր պաշտոնի համար կարող է պայքարել երկու ժամկետից ոչ ավելի: Այդ փոփոխությունը, սակայն, չի վերաբերում Պուտինին, նա հնարավորություն ունի նախագահ մնալ մինչ 2036 թվականը: Կրեմլը պնդում է, որ պետության ներկա ղեկավարի համար բացառություն արվել է պատգամավորների նախաձեռնությամբ:

Ըստ նոր բարեփոխումների՝ պատգամավոր կարող է դառնալ Ռուսաստանի 21-ամյա քաղաքացին, որը մշտապես բնակվում է երկրում և դարձյալ չունի օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության թույլտվություն: Խորհրդարանականներին կարգելվի արտասահմանյան բանկերում ունենալ հաշիվներ և պահել թանկարժեք իրեր:

Կրեմլն այդ փոփոխությունները բացատրել է Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտությամբ: Սահմանադրական դատարանն էլ փոփոխությունների, հատկապես նախագահի ժամկետները զրոյացնելու մեջ, չի հայտնաբերել օրենքի խախտում:

Փոփոխություններին կոշտ է արձագանքել ընդդիմությունը, որը բարեփոխումն ընկալել է որպես նախագահի անձնական իշխանությունն ամրապնդելու և Պուտինի լիազորությունների երկարաձգումն օրինականացնելու միջոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում