Մեկնարկել է Բելառուսի կողմից ձեռնարկված Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

Մեկնարկել է Բելառուսի կողմից ձեռնարկված Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

Մեկնարկել է Բելառուսի կողմից ձեռնարկված Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը ։ 

Այն տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման ստույգ վայրը չի նշվում, հայտնում է ONT հեռուստաալիքը։

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կսկսվեն  ժամը 12:00-ին։ Այս մասին հայտնել  է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ 


«Միայն հիմա տեղեկություն ենք ստացել, որ մոտ մեկ ժամից կժամանեն, 12-ին կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա։ 

 

Մեդինսկին հավելել է, որ ուկրաինական պատվիրակության կազմը հայտնի է, սակայն այն չի կարող հրապարակվել հանդիպումից առաջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում